Զինեդին Զիդան. Հուսով եմ, Ռոնալդուն և Բենզեման կխաղան «Մանչեսթեր Սիթիի» հետ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը:
«Մենք ցանկանում ենք, որ Բենզեման և Ռոնալդուն խաղան: Կարծում եմ, նրանց հետ ամեն ինչ կարգին կլինի, բայց սպասենք թեստերի արդյունքներին:
Կարծում եմ, որ մեր հնարավորությունները 50-50- են: Կանենք ամեն հնարավորը: «Մանչեսթեր Սիթին» հիանալի թիմ է: Ազատ գոտիներ թողնելու դեպքում նրանք կարող են պատժել:
Տեսնենք, թե ինչ կլինի վաղը: Կփորձենք խաղալ այնքան լավ, որքան հնարավոր է», ասել է Զիդանը:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: