211652_close_icon
views-count10330 դիտում article-date 22:35 26-04-2016

Ապրիլի 26-ը պատմության մեջ

մ.թ.ա. 1457 թ. – Մեգգիդո քաղաքի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ հին եգիպտական զորքերը Թութմոս III փարավոնի հրամանատարությամբ, հաղթանակն տոնեցին Հյուսիսայի Սիրիայի, Պաղեստինի և Միտաննի երկրների միության դեմ: 121 թ. – ծնվել է Մարկոս Ավրելիոսը, Հին Հռոմեացի փիլիսոփա (մահ. 180 թ.): 1798 թ. – ծնվել է Էժեն Դելակրուան, ֆրանսիացի նշանավոր նկարիչ, եվրոպական կերպարվեստում ռոմանտիզմի ուղղության հիմնադիրներից մեկը: 1755 թ. – բացվեց Մոսկվայի պետական համալսարանը: 1858 թ. – ծնվել է Հենրի Մորգենթաուն, 1913-16 թթ. ԱՄՆ դեսպանը Թուրքիայում, դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: 1903 թ. – հիմնադրվել է Ատլետիկո Մադրիդ ֆուտբոլային ակումբը: 1964 թ. – Տանգանիկան և Զանզիբարը հայտատարեցին միասնական պետություն` Տանզանիա ստեղծելու մասին: 1966 թ. – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցավ երկրաշարժ: 1986 թ. – Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքի ատոմակայանում տեղի ունեցավ վթար` Չեռնոբիլի ատոմակայանի վթարը:

Նմանատիպ նյութեր