Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Նավթի համաշխարհային գները այսօր առավոտյան Դաշնային պահուստային համակարգի նիստից առաջ դոլարի թուլացման ֆոնին բարձրացել են, քանի որ ներդրողները փոփոխություններ չեն ակնկալում երկրի դրամավարկային քաղաքականության մեջ:
Brent էլիտար նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0,34 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 44,47 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում բարձրացել է 0,33 տոկոսով՝ 1 բարելի դմաց կազմելով 42,78 ԱՄՆ դոլար: