211652_close_icon
views-count1397 դիտում article-date 12:21 30-06-2021

Զոհրաբյանն ԱԺ-ին առաջարկեց դիմել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով

 ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 7-րդ գումարման խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերին առաջարկեց միասնական ձևով հայտարարությամբ, ուղերձով դիմել միջազգային կառույցներին՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելու համար Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ կիրառելու պահանջով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զոհրաբյանը նման առաջարկ արեց ԱԺ հունիսի 30-ի արտահերթ նիստում:


Նրա խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հստակ նշել է, որ գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ տարածքներով հանդերձ:Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի հետ առանձնազրույց է ունեցել՝ շեշտելով, որ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի: «Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի: Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են: Եվ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է մեր ռազմագերիների դատավարությունը, որոնց առաջադրված են Ադրբեջանի քրեական օրենսգրքով ծանրագույն մեղադրանքները»,-ասաց պատգամավորը:


Այսպիսով, Զոհրաբյանը դիմեց խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ միասնական հայտարարությամբ, ուղերձով դիմելու միջազգային կառույցներին և նշելու այն կոնկրետ պատժամիջոցները, որոնք պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ:«Ադրբեջանի հանդեպ պետք է կիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ:  Ես առաջարկում եմ այս խորհրդարանին, ինքս դիմել եմ միջազգային կառույցներին, բայց խորհրդարանի կողմից դիմումը շատ ավելի ազդեցիկ կլինի՝ կոչ անելու հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ: Օրինակ Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը»,-ասաց նա ու հավելեց, որ կալանքներ պետք է դրվեն Ալիևի, նրա ընտանիքի բանկային հաշիվների վրա:

Ադրբեջանըչնայած 2020-ի նոյեմբերի 9 ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանըհրաժարվում է ամբողջությամբ վերադարձնել հայ ռազմագերիներին:

Նմանատիպ նյութեր