211652_close_icon
views-count6994 դիտում article-date 17:10 26-04-2016

Մեծանում է միջազգային կառույցների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ

<<Շտրաբագ Սէ>> ավստրիական կոնցեռնը եվրոպական առաջատար շինարարական ընկերություններից է, որը դուստր ընկերություններ ունի մի շարք երկրներում, այդ թվում նաև՝ Ռուսաստանում: Ռուսաստանյան ընկերությունը մուտք ունի ԱՊՀ շատ երկրներ, սակայն Հայաստանում ներկայացված չէ: Հայաստանյան շուկա մուտք ունենալու, ինչպես նաև իր ծառայությունները մատուցելու համար ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ միաժամանակ ներկայացնելով նաև իր ծրագրերն ու մտադրությունները: Մեծ է ընկերության փորձառությունը նաև ջրային համակարգերի կառուցման, հատկապես ջրամբարաշինության ոլորտում: Այդ հարցերի քննարկմանն էր նվիրված ընկերության պատվիրակության աշխատանքային հանդիպումը ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի հետ, ս/թ ապրիլի 25-ին, ՋՏՊԿ-ում: Սա կողմերի երկրորդ աշխատանքային հանդիպումն էր, այդ իսկ պատճառով այն առավել շատ նախաձեռնողական, քան թե ճանաչողական բնույթ ուներ: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նմանատիպ շինարարությունների հետ կապված հայաստանյան և դոնոր կազմակերպությունների կողմից ներկայացվող պահանջներին, մրցույթի կազմակերպման մեխանիզմներին և նախապայմաններին: Ընկերության ներկայացուցիչները հայտնեցին ոչ միայն ծրագրերի իրականացման մասնակցության վերաբերյալ իրենց ցանկությունները, այլ նաև պատրաստակամություն՝ հայաստանյան գործընկերների հետ իրենց փորձը կիսելու, մասնագիտական ներդրում կատարելու աջակցության ուղղությամբ: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին նաև, որ ծրագրերի ավարտից հետո ընկերության ամբողջ տեխնիկական բազան մնում է երկրին և կարող է օգտագործվել երկրի կարիքների համար: [b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն [/b]

Նմանատիպ նյութեր