30891 դիտում
16:56 26-04-2016
Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի չափաբաժինը բավարար չէ նրան որակազրկելու համար
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի չափաբաժինը բավարար չէ որակազրկման համար:
«Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) ունի խթանիչների հստակ սահմանված չափաբաժին, որը մարզիկի օրգանիզմում գերազանցելու դեպքում, վերջինս որակազրկվում է: Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ նրան որակազրկելու համար»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցուցակում բացի Հռիփսիմե Խուրշուդյանից ընդգրկվել են նաև ռուս Լեյսան Մախիյանովան և լեհ Կժիշտոֆ Շրամյակին:
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
00:24 04-03-2014
Գլոբալ միջուկային անվտանգության` հայկական չափաբաժինը. տեսանյութ
4274 դիտում
12:06 02-08-2016
Արմեն Մարտիրոսյանի և Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
Այս բաժնից
3169 դիտում
12:47 18-12-2024
Ֆասթ Բանկի աջակցությամբ անցկացվել է «Երևան Օփեն» 2024 շախմատի միջազգային մրցաշարը
3322 դիտում
10:36 18-12-2024
«Նոա»-ն մեկնել է Սերբիա
3247 դիտում
19:40 16-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ի մեդալային հաշվարկում Հայաստանը լավագույն հնգյակում է