211652_close_icon
views-count5143 դիտում article-date 20:08 26-04-2016

Հալաբյան փողոցի հարակից շենքերի պատուհանների կոտրված ապակիները փոխարինվել են նորերով

Ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/26/83490/]ավտոբուսի պայթյունի[/url] արդյունքում վնասվել են հարակից շենքերի մի քանի բնակարանների պատուհաններ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է սեղմ ժամկետում ուսումնասիրել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարաններին հասցված վնասի չափը: Միաժամանակ նշվել է, որ, ըստ անհրաժեշտության, Երևանի քաղաքապետարանը՝ իր լիազորությունների շրջանակում, համապատասխան աջակցություն կցուցաբերի վնասներ կրած բնակիչներին: Ըստ այդմ, կարճ ժամանակահատվածում իրականացվել է գույքագրումը, որից անմիջապես հետո սկսվել են հարակից շենքերի պատուհանների կոտրված ապակիների փոխարինման աշխատանքները: Հարկ է նշել, որ ապակիների փոխարինման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել թվով 2 շենքերի 11 բնակարաններում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր