211652_close_icon
views-count15623 դիտում article-date 22:36 16-04-2020

Հալաբյան փողոցի հարակից տարածքում նախատեսվում է 5 բազմահարկ շենք կառուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հալաբյան փողոցի հարակից տարածքում նախատեսվում է հինգ բազմահարկ շենք կառուցել։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Այսօր կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը: Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում։ Դա կլուծի նաև նշյալ տարածքում վթարային վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, վերաբնակեցումը կսկսի միայն շենքերի կառուցումից հետո: Համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, որոնք քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև սոցիալական կարևոր խնդիրներ: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր