211652_close_icon
views-count65029 դիտում article-date 23:35 26-04-2016

Հակառակորդն ինտենսիվ գնդակոծում է առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը. այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում և[b] այս պահի դրությամբ [/b]հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված: [b] ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր