211652_close_icon
views-count12130 դիտում article-date 09:27 27-04-2016

Աշակերտի աչքը հանած ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը 200 հազար դրամ տուգանք է վճարելո՞ւ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2014 թվականի դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի ուսուցչուհին Սևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեց անզգուշության համար՝ 200 հազար դրամ տուգանքով։ Հիշեցնենք, որ Մեսրոպը դեպքից հետո հայտարարել է, որ աչքը վնասել է ուսուցիչը՝ կախիչով։ «Ես լսեցի, ինքը ոնց ա ասում՝ հեսա խփում եմ, մտնես պատի մեջ։ Շորերի արանքից ես նկատեցի, որ ինքը եկավ հասավ իմ վրա։ Ես պատկերացրի, որ հեսա թևիցս կքաշի կհանի դուրս, ես էն մի կողմում փախնեմ։ Էդ պահին կախիչը սուր կողմով մտավ աչքս։ Ես տեսա, որ ինքը ձեռքով հրեց վրաս», - դեպքից հետո «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր Մեսրոպը։ Երեխայի մայրը՝ Էլմիրա Գևորգյանը, խիստ անարդար է համարում դատավճիռը։ «Դատավճիռը ծաղր էր։ Երեխայի աչքը հանելուց հետո ուսուցչուհին հանգիստ խղճով 200 հազար դրամ տուգանքը կվճարի։ Դատավճիռը շատ անարդար էր, իսկ ինչ վերաբերում է ուսուցչուհուն, ինքը մի անգամ նույնիսկ չի եկել ներողություն խնդրի ու կամ կարեկցանք հայտնի։ Ընդհակառակը՝ ուսուցչուհու ամուսինը գործով դատախազի հետ շատ մոտ է, նախկին ոստիկան է, ու իրենք հայտարարում էին, թե մեզ ոչ մի բան չեն կարա անեն»։ Դպրոցում աչքը կորցրած երեխայի ծնողները չեն պատրաստվում հաշտվել դատավճռի հետ ու բողոքելու են մինչև Եվրադատարան. «Մինչև վերջ գնալու եմ, քանի որ չի կարելի թողնել՝ անարդարությունը շարունակվի դպրոցում»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր