211652_close_icon
views-count22354 դիտում article-date 22:27 03-06-2024

Դրամահավաք, աշակերտի գրկում ուսուցչուհի, գրգռաճեղքով տնօրեն․ ի՞նչ է կատարվում Նաիրի Զարյանի դպրոցում. Oragir.News

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրցում նախկին տնօրենի հրաժարականի պահանջով դաադուլներ և գործադուլներ անելուց հետո իրավիճակը կրկին լարվում է։

Նախկին տնօրեն Նվարդ Հովսեփյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել ու հեռացել։ Մինչև նոր ընտրությունների անցկացումը, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նելլի Ղազարյանը։ Եվ հիմա, թեև ուսումնական տարին ավարտվել է, բայց հենց տնօրենի ԺՊ-ի դեմ է բունտ հասունանում։

Դպրոցի 1-ին «Բ» դասարանի ծնողներն ահազանգում են, որ այբբենարանին նվիրված ավարտական հանդեսի համար դասվարը դրամահավաք է կազմակերպել։





«Պարտադրել էին, որ երեխաները հանդեսի ժամանակ միանման վզկապներ կապեն, որի արժեքը 1000 դրամ է։ Բացի այդ՝ յուրաքանչյուր ծնողից 5000 դրամ է պահանջվել, որպեսզի դասվարին 50 հազար դրամ գումար տան և ծաղկեփունջ նվիրեն։ Մի քանի օր առաջ էին 5 հազարական դրամ հավաքել ու դասվարի ծնունդին նվեր տվել։ Հիմա նորից այդքան գումար պետք է տան ավարտական հանդեսի օրը։ Վստահ ենք, որ այս ամենը կատարվում է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Ղազարյանի լուռ համաձայնությամբ։ Հակառակ դեպքում՝ կկանխեր։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ տնօրենի պաշտոնակատարը սերտ կապեր ունի Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի հետ և, ունենալով վերջինիս հովանավորությունը, անգործության է մատնված»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին առաջին դասարանցիների ծնողներից մի քանիսը։

Պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց  Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Ղազարյանի հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
 

Նմանատիպ նյութեր