211652_close_icon
views-count4241 դիտում article-date 09:35 27-04-2016

Իշխանությունները հապաղում են ներկայացնել ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանություններն առայժմ հապաղում են ներկայացնել ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը։ Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած պատերազմական գործողություններից հետո Սերժ Սարգսյանն անվտանգության նիստ էր հրավիրել և հանձնարարել էր նման պայմանագիր մշակել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությունները մտադիր են այն ներկայացնել այն դեպքում, եթե Ադրբեջանը կրկին լայնածավալ հարձակումներ նախաձեռնի ԼՂՀ-ի նկատմամբ։ Եվ մտադրության կա այդ նախագծում ամրապնդել ու ավելի ընդլայնել ՀՀ-ի ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր լինելու կարգավիճակը։ Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից։ «Չեմ ցանկանում մեկնաբանել ձեր այդ տեղեկությունը»,– պատասխանեց նա հավելելով, թե պայմանագրի նախագիծը կներկայացվի պատշաճ ժամանակ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր