ԻՊ-ը շուրջ 800 մլն դոլարի կորուստ է ունեցել ռմբակոծության հետևանքով
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրել է միլիոնավոր դոլարների վնաս ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային ռազմական դաշինքի կողմից հասցված ռմբակոծությունների հետևանքով:
Ինչպես նշել է Իրաքում ԱՄՆ ռազմական հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ Փիթեր Գիրսթենը, ընդհանուր հաշվով իսլամիստ ահաբեկիչները կրել են 800 մլն դոլարի վնաս:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԻՊ-ը ֆինանսական լուրջ վնասներ է սկսել կրել և դժվարանում է վճարել վարձկաններին և դրա համար ստիպված է վաճառել իր տրանսպորտային միջոցները: