9553 դիտում
09:53 28-04-2016
Տավուշում անօդաչու թռչող սարքեր են հայտնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 26-ի երեկոյան Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի երկնքում հայտնվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր: Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է իրենց գյուղի տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու մասին տեղեկությունը:
Ի դեպ, Ակնաղբյուրի բնակիչներն անօդաչու սարքերը տեսնելով, անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց տների լույսերն անջատել են:
Չճշտված տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողներին հաջողվել է անօդաչու սարքերից մեկը շարքից հանել: Նկատենք, որ ադրբեջանական կողմը հազվադեպ է համարձակվում Տավուշի ուղղությամբ, թեկուզ հետախուզական նպատակներով, անօդաչու սարքեր օգտագործել: Տավուշի երկնքում թշնամու անօդաչու թռչող սարքերից վերջին անգամ նկատել էին անցած տարվա աշնանը` Նոյեմբերյանի հատվածում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7783 դիտում
10:31 21-04-2016
Անօդաչու թռչող սարքեր չունենք, բայց աննպատակ թռչող պաշտոնյաներ ունենք. «Չորրորդ իշխանություն»
22077 դիտում
23:58 01-10-2020
Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում․ Նիկոլ Փաշինյան
1338 դիտում
22:35 04-03-2014
Գյումրիի զորավարժանքի ընթացքում կցուցադրվեն նաև անօդաչու թռչող սարքեր. տեսանյութ
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»