«Իսլամական պետության» անդամները բուժում են ստանում Թուրքիայում. Նիկոլայ Բորդյուժա
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները, ովքեր վիրավորվում են մարտերի ժամանակ, բուժում են ստանում Թուրքիայում: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ նույն իրավիճակը եղել է 1990-ականներին՝ չեչենական պատերազմի ժամանակ:
«Այն ժամանակ էլ ահաբեկիչները բուժվում էին Թուրքիայում»,-ասել է Բորդյուժան: