211652_close_icon
views-count2917 դիտում article-date 18:50 28-04-2016

ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, մոտ 3.635 մլրդ դրամ, իսկ ապրիլի 27-ին՝ ավելի քան 147 մլն դրամ

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում: Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորև. http://minfin-nkr.am/?section=payameria/index Բացի դրանից, արդեն հնարավորություն է ստեղծվել նշված հատուկ հաշվեհամարին գումար փոխանցել նաև Telcell ընկերության տերմինալներով՝ մուտք գործելով «Արցախը ես եմ» պատուհան: Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝ Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ). Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար). Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո). Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի): Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում. http://minfin-nkr.am ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր