Բավարական կոնցեռնը ապշեցրել է երկրպագուներին` 100-ամյակին ստեղծված BMW Vision Next 100 մոդելով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բավարական կոնցեռնը իր ստեղծման 100- ամյակի կապակցությամբ ներկայացրել է BMW Vision Next 100 հայեցակարգը, որը ապշեցրել է ավտոսիրահարներին:
Ավտոմեքենան աշխատում է էլեկտրական շարժիչով: BMW Vision Next 100 մոդելի նախատիպը ներկայացվել է արդեն Մյունխենում, Պեկինում և դեռ կմասնակցի Լոնդոնում և Լոս Անջելեսում կայանալիք ավտոշոուներին:
Նշենք, որ մեքենան երթևեկում է ինչպես վարորդի, այնպես էլ առանց վարորդի մասնակցությամբ:
BMW կոնցեռնը ավտոմեքենայի մասին մանրամասներ դեռ չի ներկայացնում:
Ներկայացնում ենք տեսանյութը: