211652_close_icon
views-count5454 դիտում article-date 10:18 29-04-2016

Պատգամավոր Դոխոլյանը քաղաքացուց լսածը հրապարակել է սոցցանցում. գրառումն ուղարկվել է ոստիկանություն. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքը» տեղեկացրել էր, որ դատախազությունը ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանի ֆեյսբուքյան գրառումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Հիշեցնենք՝ պրն Դոխոլյանը գրել էր, որ Արցախին ուղարկված օգնությունը վաճառվում է Արցախում և Հայաստանում։ Գրել էինք նաև, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնից տեղեկացանք, որ հետաքննություն, ստուգումներ են կատարվում պատգամավորի գրառման հիման վրա։ Մեր տեղեկություններով՝ իրավապահները պատգամավոր Լևոն Դոխոլյանից պարզաբանում են ստացել նրա ֆեյսբաքյան գրառման մասին։ Մասնավորապես, նրանք փորձել են պարզել օրենսդիր մարմնի անդամի տեղեկատվության աղբյուրը։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ պատգամավորն էլ ասել է, որ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ է լսել այդ մտահոգությունը և այն հրապարակել Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Կա տեղեկություն նաև այն մասին, որ քաղաքական ու իրավական շրջանակները վերջին շրջանում ուշադիր հետետւմ Են բանակին առնչվող ցանկացած մեկնաբանության ու արձագանքի, անգամ՝ ֆեյսբուքյան գրառումների։ Եվ եթե հնչում է հստակ հայտարարություն, ինչպես այս դեպքում է, իրավապահները դրան ընթացք են տալիս։ Տեղեկացնենք, որ քննությունը դեռ շարունակվում է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր