1018 դիտում
15:15 29-04-2016
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Ոստիկանության Աշտարակի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Սիմոն Ս.-ն հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, կարճեցված, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 60 մմ տրամաչափի 2 արկ, 5.45 մմ տրամաչափի 110 և 7.62 մմ տրամաչափի 151 փամփուշտ:
***
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է զանգահարել 1967 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն և հայտնել, որ իրենց հացատան տանիքում զենք-զինամթերք է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 10 փամփուշտ:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Քերոբ Գ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, օդաճնշիչ հրացան` ձևափոխված ինքնաշեն ակոսավոր հրացանի` նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար և 5.6 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Հրաչ Հ.-ն և հայտնել, որ իր տան տանիքում շինարարական գործիք փնտրելու ժամանակ հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել են սվին դանակ` պատյանով, «ՌԳԴ-5» տիպի մարտական 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 52 և 5.45 մմ տրամաչափի 61 փամփուշտ:
***
1983 թ. ծնված Արմեն Հ.-ն ոստիկանության Մեծամորի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ, ինքնաձիքի դատարկ փամփշտատուփ և «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Սիմոն Ա.-ն կամավոր հանձնել է «ՄՑ 2112» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 234 փամփուշտ:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Գագիկ Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան` կարճեցված մեկփողանի, դատարկ փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 47 փամփուշտ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1947 դիտում
13:27 09-10-2014
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
1101 դիտում
12:54 16-10-2014
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
1173 դիտում
13:46 04-11-2014
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»