107333 դիտում
16:05 29-04-2016
Ոստիկանության Կենտրոնի բաժնի ծառայողները օրերի ընթացքում բացահայտեցին Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնից կատարված խոշոր չափի գողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ոստիկանության Կենտոնական բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոն ձեռնաշղթայված վիճակում բերեցին մի երիտասարդի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Գառնիկ Սիմոնյանը քննչական փորձարարություն է կատարում:
Կենտրոնականի ոստիկանները օրերի ընթացքում հայտնաբերեցին թատրոնից կատարված առանձնակի խոշոր չափի գողությունը և այս պահին կասկածյալ, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Գոռ Մնացականյանը մանրամասն ներկայացնում է, թե որտեղ և ինչ պայմաններում է իր 2 ընկերների հետ կատարել հանցագործությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև գողոնի մի մասը, ինչպես նաև Գ. Մնացականյանի հանցակից 2 ընկերներին, ովքեր նույն թատրոնի նախկին ուսանող, 22-ամյա Հայկ Սմբատյանը և 21-ամյա Բաբկեն Շահբազյանն են:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/29/83765/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:
Նշված քրգործը հարուցվել է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքից կատարված առանձնակի խոշոր չափի գողության փաստով:
Անհայտ անձը կամ անձինք թատրոնի կաբինետներից մեկից հափշտակել են թատրոնի շենքի կառուցման համար նախատեսված հանգանակության գումարը` 3 մլն դրամ, ինչպես նաև համակարգիչներ ու թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Վարդան Մկրտչյանի անձնական հեռախոսները, ժամացույցները: կաբինետում է եղել նաև Արցախի Հանրապետության օգնության համար նախատեսված հանգանակության արկղը, որի մեջ եղել է 2 մլն 500 հազարից մինչև 3 մլն ՀՀ դրամ: Ոստիկանության Կենտրոնական բաժինն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անրաժեշտ օպերատիվ քննչական և համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
[b]Կասկածյալ, 21-ամյա Գոռ Մնացականյանը
[/b]
[img]/ups/images/0502431001461931617656000.jpg[/img]
[b]Կասկածյալ, 21-ամյա Բաբկեն Շահբազյան[/b]
[img]/ups/images/0869825001461938126670808.jpg[/img]
[b]Կասկածյա, 22-ամյա Հայկ Սմբատյան[/b]
[img]/ups/images/0910763001461938155789120.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+