Նորվեգիայում ուղղաթիռ է կործանվել. կա 15 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նորվեգիայի ափերի մոտ` Բերգեն քաղաք ուղևորվող Eurocopter 225 ուղաթիռը կործանվել է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ ականատեսների և տեղի ԶԼՄ-ների` ուղղաթիռը ընկել է փոքր կղզու տարածքում և ամբողջովին այրվել է: Բոլոր 15 ուղևորները զոհվել են:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները և համապատասխան ծառայությունները: