3171 դիտում
10:12 30-04-2016
Սը՛ր, Դուք ջենթլմեն չե՛ք. «Չորրորդ իշխանություն».
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը բոլոր քաղաքական ուժերին առաջարկել Է 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրել և պարտավորվել, որ ո՛չ իրենք, ո՛չ իրենց տարածքային թեկնածուներն ընտրակաշառք չեն բաժանելու։
«ՉԻ» - Խոսք չկա, շա՛տ իմաստուն առաջարկ Է։ Ստացվում է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ ընտրակաշառք էին բաժանում ու հիմա պայմանավորվում են, որ էլ չբաժանեն։ Ի դեպ՝ պատկերացնո՞ւմ եք գործընթացը։ Ասենք՝ ՀՀԿ-ն (ո՞ւմ մտքով կանցներ) ընտրակաշառք է բաժանում։ Եվ ահա որևէ ընդդիմադիր ջենթլմեն մոտենում է, ասենք, Շմայսին ու ասում. «Սը՛ր, Դուք ջենթլմեն չե՛ք»։ Այստեղ երկու տարբերակ կա. կամ Շմայսը ծիծաղից կմեռնի (եթե հասկանա «ջենթլմեն» բառի իմաստը), կամ դիմացինը (եթե Շմայսն այդ բառի իմաստը չհասկանա կամ սխալ հասկանա)։
Իսկ ընդհանրապես՝ ջենթլմենական պայմանավորվածությունը վատ գաղափար չէ։ Միայն թե, եթե ընտրակաշառք չբաժանվի, Աղվան Վարդանյանի կուսակցությունն ինչպե՞ս է հայտնվելու հաջորդ խորհրդարանում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2839 դիտում
08:49 05-12-2014
Դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունները մշտական են. Չորրորդ իշխանություն
7022 դիտում
16:21 16-07-2015
Ո՞վ է հովանավորում լրագրողների ընտանիքին ահաբեկողներին. «Չորրորդ իշխանություն»
10170 դիտում
17:13 24-09-2015
Այսօր «Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանի Ծննդյան օրն է
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1039 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»