ԻՊ-ի հաքերները հազարավոր նյույորքցիների տվյալներ են տեղադրել համացանցում
Հազարավոր նյույորքցիներ վտանգված են` «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման հաքերների գործղությունների հետևանքով, ովքեր մեգապոլիսի բնակիչների անձնական տվյալները տեղադրել են համացանցում:
ԻՊ-ի հաքերները կոչ են արել ահաբեկիչներին` համացանցում տեղադրված 3 հազար մարդկանց դիտարկել որպես թիրախ:
Հաքերներին հայտնի են նրանց անունները, հասցեն, էլեկտրոնային հասցեները: Բոլորի հետ արդեն կապ է հաստատել տեղի ոստիկանությունը:
ԱՄՆ իրավապահ մարմինները վստահ են, որ նրանց կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: