211652_close_icon
views-count136 դիտում article-date 16:00 01-05-2016

Մոնրոն անսովոր կին էր՝ մի փոքր առաջ ընկած իր ժամանակից․ Էլլա Ֆիցջերալդ

Ես իսկապես պարտական եմ Մերլին Մոնրոյին... նրա շնորհիվ ես սկսեցի երգել 50-ականներին բավականին հայտնի «Mocambo» ակումբում։ Նա անձամբ զանգեց ակումբի տիրոջը և ասաց նրան, որ ցանկանում է, որ ես անհապաղ ընդունվեմ ակումբ։ Մոնրոն ասաց, որ եթե ակումբի տերը ընդունի ինձ, ինքը կզբաղեցնի առաջին շարքի սեղանիկը այդ ակումբում ամեն գիշեր։ Նա նաև ասաց, և դա ճշմարտություն էր, որ իր սուպերաստղի կարգավիճակի շնորհիվ մամուլի խելագար ուշադրության կարժանացնի ակումբին։ Ակումբի տերն «այո» պատասխանեց, և Մերլինն ամեն գիշեր այնտեղ էր՝ իր սեղանիկի մոտ: Մամուլն իսկապես նրա կողքերին էր: Դրանից հետո ես այլևս երբեք ստիպված չէի երգել փոքր ջազ-ակումբներում։ Նա անսովոր կին էր՝ մի փոքր առաջ ընկած իր ժամանակից: Եվ այդ մասին ինքը չգիտեր։

Նմանատիպ նյութեր