Սիրիայում զինադադարը վերականգնելու համար հավելյալ աշխատանք է պետք կատարել. Ջոն Քերրի
ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերրին Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Աբդել ալ-Ջոըբեյրիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում զինադադարի համապարփակ վերականգնմանը մոտենալու, ինչպես նաև այդ ուղղությամբ հավելյալ աշխատանքներ տանելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Reuters-ը:
«Մենք մոտենում ենք հասկանալու դիրքորոշմանը, սակայն մեզ նաև անհրաժեշտ է որոշ աշխատանք կատարել, և հենց այդ պատճառով էլ այստեղ ենք»,-ասել է Քերրին:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ուժի մեջ է մտել Լաթաքիայում՝ 72-ժամյա և Դամասկոսի մերձակայքում՝ մի քանի օրվա ժամանակավոր «լռության ռեժիմը»: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև: Այդ ընթացքում արգելված է մարտական որևէ գործողություն իրականացնելը և բոլոր տեսակի սպառազինությունների կիրառումը: