211652_close_icon
views-count5348 դիտում article-date 13:19 09-07-2017

ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության ցանկում 6 նոր օբյեկտ է ավելացրել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովը, որը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացնում է 41-րդ նստաշրջանը, Համաշխարհային ժառանգության ցանկում ներառել է 6 նոր օբյեկտ, որոնք գտնվում է Ասիայում և Աֆրիկայում: Դրանք են՝ Հնդկական Ախմադաբադ քաղաը, հիմնադրված XV դարում: Էրիթրեայի մայրաքաղաք Ասմերան: Այս մոդեռնիստական քաղաքը ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա է գտնվում: Աֆրիկյան Մբանզա-Կոնգո քաղաքի փլատակներն Անգոլայում: Մբանզա-Կոնգոն Կոնգոյի թագավորության երբեմնի հոգևոր և քաղաքական մայրաքաղաքն է եղել: Չխոմանի ցեղախմբի մշակութային բնակատեղին Հարավ-աֆրիկյան հանրապետությունում: Այն իրենից ներակայցնում է ավազեթմբեր, որտեղ պահպանվել են մարդկային գործունեության հետքեր՝ քարե դարից մինչև մեր օրերը: [img]http://shamshyan.com/ups/images/0098940001499591919592181.jpg[/img] [i]Չխոմանի ցեղախմբի բնակատեղին[/i] Սամբորա Փրեյ Կուկ հնագիտական համալիրը (թարգմանաբար՝ «Տաճար թավ անտառում»): Կամբոջայում գտնվող այս և տասնյակ այլ տաճարները կառուցվել են VI դարում: Կուլանգսու կղզին Չինաստանում: Նրա հուշարձաններն ու կառույցները վկայում են մշակույթների և ճարտարապետությունների եզակի համադրության մասին: [img]http://shamshyan.com/ups/images/0581243001499591897759464.jpg[/img] [i]Կուլանգսու կղզին[/i]

Նմանատիպ նյութեր