3891 դիտում
20:39 18-10-2016
Հորդանանում գտնվող Վադի Ռամ անապատը ընգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում
Վադի Ռամ անապատը զբաղեցնում է քարքարոտ անապատներ և ընդգրկում է 74 180 հեկտար տարածք: Անապատի ամենաբարձր լեռնագագաթը Ում ադ Դամ լեռն է՝ 1830 մետր բարձրության վրա: Ամբողջ մակերևույթը հարթ չէ՝ զբաղեցնում են ձորեր, բլուրներ և լեռնային վայրեր։
Վադի Ռամ անապատում են նկարահանվել այնպիսի ֆիլեր, ինչպիսիք են «Լոուրենս Արաբացին», «Փոխակերպվողները», «Կարմիր մոլորակը», «Վերջին օրերը Մարսում», «Մարսեցին» և այլն:
Անապատի տարածքի հիմնական մասը գտնվում է Վադի Ռամի հովտում: Անապատի ամենաբարձր լեռնագագաթը Ում ադ Դամ լեռն է՝ 1830 մետր բարձրության վրա: Այն գտնվում է Վադի Ռամ գյուղական բնակավայրից 30 կմ հեռավորության վրա:
Վադի Ռամի անապատից տեսանելի է Կարմիր ծովը և Սաուդյան Արաբիայի սահմանը: Անապատի տարածքում գտնվող Վադի Ռամ գյուղի բնակիչները բեդվիններն են, որոնք արաբ ոչխարաբույծներ են:
Կլիման չոր անապատային է: Վադի Ռամ անապատում օդի ջերմաստիճանը միջինում հասնում է 32 աստիճանի: Կենդանական բազմազանությունների հարցում անապատը աղքատիկ է:
Հիմնականում տարածված են անապատային կենդանիները՝ օձերը, մողեսները և կարիճները: 2011 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության 35-րդ նստաշրջանում Վադի Ռամի անապատային տարածքը՝ ազգային պարկի կարգավիճակով ներգրավվել է Հորդանանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության օբյեկտների ցանկի մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին