211652_close_icon
views-count2966 դիտում article-date 20:16 02-05-2016

Եվրոպական միությունում ուժի մեջ են մտնում նոր մաքսային կանոններ

Այս կիրակի ուժի մեջ մտավ Եվրոպական միության նոր մաքսային օրենսգիրքը, որի նպատակը Եվրոպայում գործող ընկերությունների գործունեությունն ավելի հեշտացնելն է: Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից արված հայտարարության մեջ: Այդ օրենքները թույլ կտան ավելի լավ պաշտպանել սպառողներին ապօրինի և կեղծ ապրանքանիշերով ապրանքներից», - նշեց Եվրոպական գործադիրը: Նոր օրենսգիրքը կարևոր փոփոխություն կմտցնի ԵՄ մաքսային օրենսդրության մեջ և ուժի մեջ մտնելով՝ ԵՄ-ն կօգտագործի նոր համակարգչային համակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն արագ տեղեկատվություն ստանալ ապրանքների որակի մասին և ավելի սերտ համագործակցություն կստեղծեն մեր անդամ պետությունների միջև», - նշեց Պիեռ Մոսկովիսին՝ տնտեսական և ֆինանսական, հարկային և մաքսային գործերով հանձնակատարը, ինչի մասին ասվում է հայտարարության մեջ: Մաքսային միությունը՝ ԵՄ-ի հիմնարար սյուներից մեկը, միասնական շուկայի պատշաճ գործունեության կարևոր էլեմենտն է. մեկ անգամ երկրում մաքսային ձևակերպումներ իրականացնելուց հետո ապրանքները կարող են ազատ շարժվել ԵՄ տարածքում՝ հիմնվելով այն սկզբունքի վրա, որ բոլոր անդամ պետությունները կիրառում են եկամտի և արտաքին սահմանների պաշտպանության նույն սկզբունքները: Մաքսային ծառայությունները կկատարեն նաև պաշտպանիչ դեր: «Նրանք ակտիվորեն կմասնակցեն ահաբեկչության դեմ պայքարին՝ ստուգումներ իրականացնելով ՝ զենքի թրաֆիքինգը հայտնաբերելու և սպառողներին պաշտպանելու այն ապրանքներից, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում կյանքի և առողջության համար», - հավելեց Հանձնաժողովը: [url=http://newsecuador.ec/one_news.php?id=2056]NewsEcuador.ec[/url]

Նմանատիպ նյութեր