22362 դիտում
23:28 02-05-2016
Շղթայական ավտովթար Արարատի մարզում. նշված մարզի դատավորը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր` մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 56-ամյա Վազգեն Ասլանյանի վարած Opel Astra G մակնիշի 34 ՏF 585 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Հարություն Պետրոսյանի վարած Lexus RX 300 մակնիշի 34 CN 834 համարանիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Ալի Կասոյանի վարած Զամյադ Զ 24 ՆԻՎ մակնիշի 34 TT 844 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Վ. Ասլանյանն ու Հ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Հ. Պետրոսյանը աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+