211652_close_icon
views-count35615 դիտում article-date 12:27 03-05-2016

Թռիչք, որ չունեցավ վայրէջք․ 2006 թ-ի այս օրը «Արմավիա»-ի Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի, վթարի ենթարկվեց՝ ընկնելով ծովը

Մոսկվայի ժամանակով ինքնաթիռը թռչել է ժամը 00։47-ին։ Թռիչքից առաջ, անձնակազմի անդամները ստացել են տվյալներ եղանակի մասին։ Անձնակազմի բոլոր անդամներն ունեին անհրաժեշտ փաստաթղթերը` իրականացնելու համար այդ չվերթը։ Առաջին հրամանատարը կապվել է Սոչիի դիսպետչերական անձնակազմի հետ, և նրան հայտնել են, որ եղանակի փոփոխություն չկա։ Ժամը 01։20-ին անձնակազմի անդամները որոշել են վերադառնալ Երևան, վատ եղանակի պատճառով, սակայն ինքնաթիռի հրամանատարը որոշել է շարունակել թռիչքը դեպի Սոչի։ 02։00-ին դիսպետչերը կրկին կապվել են 967 չվերթի հետ։ Այդ պահին ինքնաթիռը գտնվել է երկրից 3,600 մետր բարձրության վրա, ինքնաթիռը նաև հսկվել է Սոչիի ռադարների կողմից։ Դիսպետչերը թույլատրել է անձնակազմի անդամներին ևս 1800 մետր բարձրանալ։ 02։10-ին անձնակազմի անդամները հաղորդել են դիսպետչերին, որ պատրաստ են վայէջք կատարել։ Վերահսկիչ դիսպետչերը հայտնել է անձնակազմի անդամներին, որ Սոչիի օդանավակայանից գտնվում է 10 կմ հեռավորության վրա, սակայն ինքնաթիռը գտնվում էր երկրից 4000 մետր բարձրության վրա։ 02։13-ին ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սև ծովում և ամբողջությամբ ոչնչացել։ Ինքնաթիռի բեկորները խորտակվել են ծովում, 700 մետր խորության վրա։ Բոլոր 113 մարդիկ զոհվել են։

Նմանատիպ նյութեր