211652_close_icon
views-count4934 դիտում article-date 10:39 04-05-2016

Սահմանային իրավիճակում ամեն ինչ ցցուն է դառնում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Արցախ ՝ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպելու։ Թե՛ այդ քայլը և թե՛ դրանից առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը տարաբնույթ մեկնաբանաթյանների տեղիք են տալիս։ Այստեղ տեղը չի քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի անցած ուղու դրական և բացասական կողմերը։ Ցանկացած մարդու, քաղաքացու համար կան առաջնահերթություններ, որոնք նա ցուցադրում է ամեն օր և ամեն վայրկյան, բայց դրանք հատկապես ցցուն են դառնում ծայրահեղ, «սահմանային» իրավիճակներում։ Մեկի համար առաջնահերթությունը սեփական ստամոքսն է, քսակը, դղյակը, մեքենան, և այդպիսիք են մեր իշխանավորների մեծ մասը։ Մյուսի համար դա քաղաքական պայքարն է, որի նպատակները կարող են և շատ ազնիվ լինել, իսկ կարող են լինել նաև նույն ստամոքսն ու քսակը։ Առաջին նախագահի համար առաջնահերթությունը պետությունն է, քանի որ ակնհայտ է, որ հիմա լուծվում է ոչ միայն Արցախի, այլև մեր պետության գոյության հարցը։ Նա, իհարկե, իր քաղաքական գործունեության ժամանակ արել է բազմաթիվ ճիշտ և սխալ քայլեր, բայց երբեք չի փորձել գողանալ մարդկանց էմոցիաները՝ դարձնելով դրանք քաղաքական կապիտալ։ Կան գործիչներ և քաղաքացիներ, որոնք գտնում են, որ հիմա հենց դրա ժամանակն է, և դրա համար լավ առիթ է։ Հարգանքս բոլորին, պարզապես արձանագրում եմ, որ կան կյանքի և պետության հանդեպ տարբեր մոտեցումներ։ Բոլորն ազատ են իրենց մոտեցումները շարադրել՝ նաև մեր թերթում։ Իսկ իմ մոտեցումը հետևյալն է՝ պատերազմ է, և ամեն մեկս պետք է անի հնարավորն ու անհնարինը՝ թշնամու հարձակումից մեր երկիրը պաշտպանելա համար։ Մնացածը կարելի է հետաձգել»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր