211652_close_icon
views-count4843 դիտում article-date 21:53 04-05-2016

Մատս Հումելսը դժգոհ է մնացել «Բորուսիայի» հայտարարությունից

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը մեկնաբանել է իր հեռանկարները ակումբում: 27-ամյա խաղացողը հանդիպել է երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել և հայտարարել, որ դժգոհ է մնացել ակումբի հայտարարությունից, որտեղ նշվել էր, որ ինքը ցանկանում է հեռանալ «Բավարիա»: «Ցանկացած տարբերակ հնարավոր է: Առայժմ ոչինչ որոշված չէ: Իսկ այդ անիծյալ հայտարարության պատճառով թյուր տպավորություն է ստեղծվել: Չեմ հասկանում, թե այդ հայտարարությունն ինչի համար էր», ասել է Հումելսը: Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգի» հետ խաղում (5:1) «Բորուսիայի» երկրպագուները սուլել են Հումելսի հասցեին:

Նմանատիպ նյութեր