211652_close_icon
views-count2081 դիտում article-date 18:10 19-06-2019

Աշխարհի չեմպիոն Մատս Հումելսը վերադարձավ «Բորուսիա»

«Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը վերադառնում է Դորտմունդի «Բորուսիա» Մյունխենյան ակումբը հաստատել է 30-ամյա խաղացողի տրանսֆերը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում, սակայն գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Բորուսիան» կվճարի 38 մլն եվրո՝ ներառյալ պարգևավճարները: Հումելսը հենց «Բորուսիայից» էր 35 մլն եվրոյի դիմաց երեք տարի առաջ տեղափոխվել «Բավարիա»: Ավելի վաղ Հումելսը դորտմունդյան ակումբի հետ համաձայնեցրել էր եռամյա պայմանագիր, նրա աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո: Նրան մնացել է բուժզննում անցնել: Հումելսը 2008-2016 թվականներին արդեն հանդես էր եկել «Բորուսիայում», որի կազմում երկու անգամ դարձել էր Գերմանիայի չեմպիոն, երկու անգամ՝ Սուպերգավաթը, ինչպես նաև՝ երկրի Գավաթը:

Նմանատիպ նյութեր