211652_close_icon
views-count3487 դիտում article-date 15:05 05-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 5-ին

1818 թ. – ծնվել է Կառլ Մարքսը, գերմանացի նշանավոր փիլիսոփա, տնտեսագետ, Մարքսիզմի հիմնադիրը (մահ. 1883 թ.): 1821 թ. – մահացել է Նապոլեոն Բոնապարտը, Ֆրանսիայի կայսր, զորակալ (ծն. 1769 թ.): 1921 թ. – Կոկո Շանելը հանրությանը ներկայացրեց Chanel No. 5 օծանելիքը: 1949 թ. – 10 եվրոպական երկրներ համաձայնագիր ստորագրեցին Եվրոպայի Խորհուրդ ստեղծելու մասին: 1951 թ. – Մեծ Բրիտանիայում ցուցադրվեց առաջին հատուկ խաղերի համար պատրաստված Nimrod համակարգիչը: 1972 թ. – մահացել է Մարտիրոս Սարյանը, հայ մեծանուն նկարիչ (ծն. 1880 թ.): 1994 թ. – Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է Բիշկեքյան արձանագրությունը հրադադարի մասին: 2004 թ. – Պաբլո Պիկասոյի «Ծխամորճով տղան» կտավը աճուրդում վաճառվեց 104 միլիոն դոլլարով: 2009 թ. – Վրաստանում ռազմական խռովության փորձ արվեց:

Նմանատիպ նյութեր