211652_close_icon
views-count4318 դիտում article-date 15:55 28-05-2016

Ազնիվ չէ միջպետական հարաբերությունները շահարկել՝ պաշտպանվելու համար. ՌԴ դեսպանատունը Անի Հովհաննիսյանի ու սերիական մարդասպան Չիկատիլոյի պահվածքներում նմանություն է արձանագրել

Ազնիվ չէ միջպետական հարաբերությունները շահարկել պաշտպանվելու համար և կամ, որպեսզի քո վրայից հանես քրեական արարքը: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը` տարածած հայտարարությամբ, որը տեղադրված է ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքում: Այն առնչվում է analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ իր դեմ շորթման մեղադրանքով գործի պատվիրատուն ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: «Հայտնի է, որ Ա. Հովհաննիսյանի «հետաքրքրությունների» ոլորտը չի սահմանափակվել միայն Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանով։ Այդ առնչությամբ արժի հիշել խորհրդային ժամանակների սերիական մարդասպան Ա. Չիկատիլոյի դեպքը, որը փորձում էր իր իրականացրած գազանային սպանությունները պայմանավորել քաղաքական դրդապատճառներով՝ իբր «խորհրդային օկուպացիայի դեմ պայքարով»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ: Ըստ նրանց` Ա. Հովհաննիսյանի տրամաբանությամբ , «գործակալ» բառը կարող է տարածվել բոլոր պատգամավորների ու գործիչների վրա, որոնց հետ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հարաբերություններ է պահպանում: Հայտարարության մեջ նշվում է, որ սույնով դեսպանատունն իր համար այս թեման փակված է համարում ու վստահություն հայտնում առ այն, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կքննեն այս գործը: Հավելվոմ է նաև, որ դեսպանատունը չէր ծրագրել որևէ մեկնաբանություն տալ, ինչպես ձևակերպված էր «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի ակնհայտ զառանցանքի կապակցությամբ, բայց քանի որ որոշ լրատվամիջոցներ, ի հեճուկս լրագրողական էթիկայի կանոնների, հեշտորեն անդրադարձան այդ աբսուրդային մտքերին, դեսպանատունը ստիպված հանդես է եկել հայտարարությամբ:

Նմանատիպ նյութեր