3996 դիտում
09:43 06-05-2016
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը բանկերից մեկին պարտքի դիմաց տվել է ընկերության գրասենյակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Էյր Արմենիա» ավիաընկերությունը իր պարտատեր համարվող բանկերից մեկին պարտքի դիմաց տվել է ընկերության գրասենյակը։ Այժմ ընկերության ղեկավարությունը նոր գրասենյակ է փնտրում։ Ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանից «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այս ընթացքում ընկերությունը գտնվում է փաստթղթերի վերականգնման գործընթացի մեջ։ «Հիմա հստակ չենք կարող ասել, թե երբ չվերթ կունենանք»,– ասաց մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 12-ին հայկական ավիաընկերությունը հայտարարել էր, որ իր բալանս է մուտք արվել 68 մլն դոլարի արժեթուղթ։ Սակայն նույն տարվա նոյեմբերի 2-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ էր ճանաչել «Էյր Արմենիային»։ Իսկ, ահա, այս տարվա մարտին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատեց «էյր Արմենիա» ավիաընկերության առողջացման ծրագիրը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ [/b]
Նմանատիպ նյութեր
2226 դիտում
09:42 14-07-2016
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը լուծարվում է. «Ժողովուրդ»
1704 դիտում
08:28 31-01-2015
«Էյր Արմենիա»–ն հնարավոր է վերսկսի չվերթներ իրականացնել. Ժողովուրդ
2574 դիտում
10:13 31-03-2015
Ինչո՞ւ նախագահական ինքնաթիռի սպասարկումը չի վստահվել «Էյր Արմենիա»-ին. Ժողովուրդ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը