211652_close_icon
views-count15856 դիտում article-date 10:19 06-05-2016

Երևանի ՃՈ աշխատակիցները շարունակում են ուժեղացված ծառայությունը. խմած վարորդների պակաս չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 5-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել հերթական մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցները, որոնց վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» տեղափոխված 45 ավտոմեքենաներից 40-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) իճակում: Բոլոր օրինախախտ վարորդները ՃՈ-ի կողմից ենթարկվելու են վարչական պատասխանատվության և տուգանվելու են 150-350 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին հորդորում են բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում չվարել ավտոմեքենա, չխախտել երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած «երկաթյա նժույգներն» էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր