211652_close_icon
views-count25865 դիտում article-date 19:54 10-06-2016

Երևանի ՃՈ աշխատակիցները շարունակում են ուժեղացված ծառայությունը. խմած վարորդների պակաս չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունիսի 9-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել հերթական մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցները, որոնց վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» տեղափոխված 37 ավտոմեքենաներից 34-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) իճակում: Բոլոր օրինախախտ վարորդները ՃՈ-ի կողմից ենթարկվելու են վարչական պատասխանատվության և տուգանվելու են 150-350 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին հորդորում են բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում չվարել ավտոմեքենա, չխախտել երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած «երկաթյա նժույգներն» էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր