3943 դիտում
11:00 07-05-2016
Երկու-երեք շիշ օղի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան ջարդել են Չարենցավանում գտնվող «Վիսլա» ՍՊԸ-ին պատկանող խանութի ապակին և գողացել երեք շիշ օղի։ Այս տեղեկատվությունը առաջին հայացքից հնարավոր չէ ուշագրավ համարել։ Բայց միայն առաջին հայացքից։ Այս գողությունը ունի, մեղմ ասած, հետաքրքիր, նույնիսկ անկրկնեյի նախապատմություն։ Պարզվում է խանութը ունի իր անհատական, անձնական, էքսկլյուզիվ գողը, անունը Ժորա է (անմեղության կանխավարկածից ելնելով նշում ենք միայն անունը)։ Այն հաճախականությունը և հետևողականությունը որով գողություն է կատարվում այս խանութից, ուղղակի ապշեցնում է. Գողությունը կատարում է նույն անձը, գողանում է միայն այս խանութից, գողանում Է միշտ նույն ձևով եւ միշտ գողանում է նույն ապրանքները՝ երկու– երեք շիշ օղի։ Ինչպես մեզ պատմեց խանութի սեփականատերը՝ Գևորգ Հակոբյանը, առաջին անգամ իր խանութից գողությանը կատարվեց դեռ մի 4 տարի առաջ։ Հետո էլի, դրանից հետո էլի... մի խոսքով, 8 անգամ։ «Միշտ ջարդում է նույն ապակին ու տանում երկու կամ երեք շիշ օղի. մեկ-մեկ էլ ծխախոտ ու կրակայրիչ։ Գողանում է այնպես, որ գողոնի ընդհանուր գումարը 5000 դրամը չանցնի»,– ասում Է Գևորգը։ 5000 դրամը այստեղ առանցքային նշանակության ունի։ Ըստ ՀՀ օրենսդրության այդ սահմանագիծը չանցած գողը կարող Է ազատվել քրեական պատասխանատվությունից և ենթարկվել տուգանքի։
Գողությունները շարունակվում էին, ու եթե չլիներ Գևորգի համառությունը ու հետևողականությունը, գողին դժվար թե բռնեին։ Բռնեցին, դատեցին ու ազատազրվեցին։ Անցած տարի այդ գողին ազատ են արձակել, և մի քանի ամիս առաջ նա կրկին իր անկրկնելի ձեռագրով գողության է արել նույն խանութից։ Հետո գողության է արել նաև նախօրեին, ու վերջինը՝ երեկ։ Մի խոսքով, ընդհանուր առմամբ այդ անձը 11 անգամ գողության է արել իր խանութից։
Մի հետաքրքիր «զուգադիպություն». ընդամենը երկու-երեք շիշ օղի գողացող Ժորան մի քանի ամիս առաջ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 50 հազար դրամ տուգանքի և շատ արագ վճարել տուգանքը: Թող ընթերցողը ինքը կռահի, թե 5 հազար դրամի համար գողություն անող Ժորային որտեղի՞ց 50 հազար դրամ, ո՞վ է վճարել նրա փոխարեն և ո՞վ և ի՞նչ նպատակով է նրան մղում գողություն անել հատկապես այս խանաթից, միայն այս խանաթից, «սուգուբը» այս խանութից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1768 դիտում
16:20 20-02-2017
ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել. հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի
5813 դիտում
15:48 21-02-2021
Միացեք նոր ֆլեշմոբին. մի շիշ օղի հասցրեք կառավարական ամառանոցի պարսպի մոտ. Հայկ Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7752 դիտում
16:12 21-02-2021
Միանում եմ ֆլեշմոբին. իմ կողմից ևս՝ մեկ շիշ օղի. Հովհաննես Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»