211652_close_icon
views-count3502 դիտում article-date 23:00 07-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 7-ին

1663 թ. – Լոնդոնում բացվեց Դրուրի-Լեյն թատրոնը, որն Անգլիայի ամենահին թատրոնն է: 1833 թ. – ծնվել է Յոհաննես Բրամսը, գերմանացի նշանավոր երգահան (մահ. 1897 թ.): 1861 թ. – ծնվել է Ռաբինդրանաթ Թագորը, հնդիկ հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1941 թ.): 1895 թ. – ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն: 1928 թ. – մահացել է Ալեքսանդր Սպենդիարյանը, հայ մեծ կոմպոզիտոր, նրա անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ (ծն. 1871 թ.): 1901 թ. – ծնվել է Գերի Կուպերը, ամերիկացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա 3 դրական հերոս (մահ. 1961 թ.): 1915 թ. – գերմանական «U-20» սուզանավը գրոհեց անգլիական «Լուզիտանիա» մարդատար շոգենավին, շոգենավի 1198 ուղևոր մահացավ: 1994 թ. – ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ սահմանվեց Շուշի մեդալ ԼՂՀ պետական պարգև:

Նմանատիպ նյութեր