2808 դիտում
09:19 08-05-2016
Արարատի մարզում կարկտավտանգավոր ամպեր են ցրվել կայանքների միջոցով
Մայիսի 8-ին, ժամը 00.35-ից մինչև ժամը 01.05-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 8 կայանքներից Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1804 կրակոց:
Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
***
Մայիսի 7-ին, ժամը 23.15-ից մինչև մայիսի 8-ի ժամը 00.03-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 27 կայանքներից Արարատի մարզի Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Բուրաստան, Մասիս, Եղեգնավան, Արաքսավան, Նոյակերտ, Ավշար, Այգավան, Դվին, Նորաշեն, Նարեկ համայնքների և Արտաշատ, Վեդի քաղաքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 3070 կրակոց:
Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
***
Մայիսի 7-ին, ժամը 17.34-ից մինչև ժամը 17.50-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Արարատի մարզի Այգեվան, Ոսկետափ համայնքների և Վեդի քաղաքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 233 կրակոց:
Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
***
Մայիսի 7-ին, ժամը 16.43-ից մինչև ժամը 16.49-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 3 կայանքներից Շիրակի մարզի Հայկավան և Ողջի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 200 կրակոց:
Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
***
Մայիսի 7-ին, ժամը 15.38-ից մինչև ժամը 15.50-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 3 կայանքներից Վայոց Ձորի մարզի Ռինդ, Արենի և Աղավնաձոր համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 232 կրակոց:
Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
***
Մայիսի 7-ին, ժամը 14.53-ից մինչև 15.15-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 43 կայանքներից Արմավիրի մարզի Շենավան, Բերքաշատ, Մրգաշատ, Տալվորիկ, Արևադաշտ, Բամբակաշատ, Նոր Կեսարիա, Նոր Արտագերս, Նալբանդյան, Գետաշեն և Ալաշկերտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5166 կրակոց:
Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
***
Մայիսի 7-ին, ժամը 12.04-ից մինչև ժամը 12.16-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Շիրակի մարզի Քեթի համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 240 կրակոց:
Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
Նմանատիպ նյութեր
991 դիտում
09:13 29-06-2016
Հակակարկտային կայանքների միջոցով կարկտավտանգավոր ամպեր են ցրվել
1809 դիտում
16:45 02-08-2019
Հակակարկտային կայանքների միջոցով վնասազերծվել են առաջին կարգի կարկտավտանգավոր ամպեր
862 դիտում
12:05 18-05-2016
Վայոց ձորի, Արարատի և Լոռու մարզերում կարկտավտանգավոր ամպեր են ցրվել
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2872 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր