211652_close_icon
views-count865 դիտում article-date 12:05 18-05-2016

Վայոց ձորի, Արարատի և Լոռու մարզերում կարկտավտանգավոր ամպեր են ցրվել

Մայիսի 18-ին, ժամը 05.58-ից մինչև 06.16-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 5 կայանքներից Վայոց ձորի մարզի Ռինդ, Գետափ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 761 կրակոց: *** Մայիսի 18-ին, ժամը 05.41-ից մինչև 05.58-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 7 կայանքներից Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1096 կրակոց: *** Մայիսի 18-ին, ժամը 00.16-ից մինչև 00.47-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 10 կայանքներից Լոռու մարզի Լեջան, Ագարակ, Ամրակից, Յաղդան, Կողես համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց:

Նմանատիպ նյութեր