211652_close_icon
views-count3367 դիտում article-date 11:24 08-05-2016

Թայվանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թայվանում այսօր առավոտյան տեղի է ունեցել 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Ria Novosti-ն: Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 10.46-ին: Էպիկենտրոնը գտնվել է կղզու կենտրոնական հատվածում՝ Նանյտոու վարչական շրջանում, հիպոկենտրոնը՝ 6 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին Թայվանում տեղի էր ունեցել ուժգին՝ 6.4 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել էր 116 մարդ:

Նմանատիպ նյութեր