Շուշիի 1843 թվականի զինանշանը
Շուշիի զինանշանը հաստատվել է 1843 թվականի մայիսի 21-ին: Զինանշանի վահանի վերնամասը բաժանված է երկու մասի:
Ձախ մասում պատկերված է լեռը հսկող հովազ: Լեռը համաշխարհային կենց ծառի փոխակերպումն է՝ աշխարհի կենտրոնը: Այն եռադեմ է. նրա գագաթին ապրում են Աստվածները, կենտրոնում (երկրի վրա)՝ մարդիկ, իսկ ստորին մասում տեղադրված է դժոխքը։
Ըստ առասպելաբանական հանրագիտարանի կրակի պաշտամունքը սկսել է մարդու նախապատմական ժամանակներից, քանի որ կրակը մարդու ուղեկիցն ու օգնականն էր գիշատիչների դեմ պայքարում:
Միաժամանակ կրակը մաքրող և բուժիչ ուժ է, օջախի պահպանության խորհրդանիշ, ինչպես նաև վտանգավոր ու խորհրդավոր տարերք: Կրակը կյանքի և հզորության խորհրդանիշն է եղել արցախահայության համար:
Վահանի ստորին մասում պատկերված է ղարաբաղյան նշանավոր տոհմային նժույգը՝ վարգի պահին:
Ձին իրերի թաքնված բնությունն է, անխորտակելի էություն:
Նաև խորհրդանշում է երկինք, կրակ, հարավ, արագություն, համառություն, իմաստություն, խելք, ազնվականություն, ուժ, մտքի արագություն, ժամանակի վազք և ճարպկություն։