211652_close_icon
views-count3702 դիտում article-date 22:31 09-05-2016

Ժամանակը հաշվելու առաջին սարքը արևի ժամացույցն էր

Երկնակամարում Արեգակի շարժմանը զուգընթաց՝ հարթ տարածության կենտրոնում խրված ձողի ստվերը տեղաշարժվում էր թվացույցի նման գծված շրջանի վրայով։ Արևի ժամացույցները տարածված էին նաև հին ու միջնադարյան Հայաստանում։ Մինչև այժմ էլ ուղղաձիգ դիրքով թվացույցով արևի ժամացույցներ են պահպանվել Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Տավուշում, Արցախում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին։ Ամպամած օրերին ու գիշերն արևի ժամացույցը «չէր աշխատում», և ավելի ուշ հորինեցին ջրի ժամացույցը, որտեղ ջուրը հավասարաչափ՝ կաթիլ առ կաթիլ, մի անոթից մյուսն էր լցվում, իսկ սլաքով լողանն իջնում կամ բարձրանում էր՝ ցույց տալով ժամանակը։ Ավազի ժամացույցը, որում մի անոթից մյուսը բարակ շիթով ավազ է լցվում, հասել է մինչև մեր օրերը։

Նմանատիպ նյութեր