211652_close_icon
views-count4136 դիտում article-date 10:13 09-05-2016

Մայիսի 9-ը պատմության մեջ

մ.թ.ա. 53 թ. – Հին Հռոմի զորավար Կրասոսը պարտություն կրեց պարթևներից Խառան քաղաքի մոտ: 1502 թ. – Քրիստափոր Կոլումբոսը իսպանական Կադիս քաղաքից սկսեց իր վերջին` չորրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա: 1805 թ. – մահացել է Ֆրիդրիխ Շիլլերը, գերմանացի նշանավոր գրող, փիլիսոփա (ծն. 1759 թ.): 1924 թ. – ծնվել է Բուլատ Օկուջավա, ռուս նշանավոր գրող, կոմպոզիտոր, սցենարիստ (մահ. 1997 թ.) : 1945 թ. – Խորհրդային Միությունը հաղթում է Հայրենական մեծ պատերազմում: 1950 թ. – ստեղծվել է Եվրոպական միության մաս կազմող «Ածուխի և երկաթի եվրոպական միությունը»: 1992 թ. – Հայկական ջոկատները ազատագրում են Շուշին` մեծ բեկում մտցնելով Արցախյան գոյամարտում:

Նմանատիպ նյութեր