211652_close_icon
views-count11062 դիտում article-date 15:58 09-05-2016

Իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է, իսկ Նախիջևանի ուղղությամբ փոփոխություններին ՀՀ ԶՈՒ-ն հետևում է. Սեյրան Օհանյան

Այս օրերին չնայած հրադադարի խախտումներին, իրավիճակը առաջնագծում համեմատաբար նորմալ է: Այս մասին մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այդ խախտումներին արժանի հակահարված ստացել են»,-ասաց նախարարը ու անդրադարձավ օրվա խորհրդին` ասելով, որ այսօր տոնում ենք մեր բոլոր սերունդների կատարած քաջագործությունները. «Որոնք երբևէ չեն խամրում և անընդհատ թարմանում են ու իրենց արտացոլումն են գտնում մեր այսօրվա զինվորների, կամավորականների, երկրապահների, նվիրյալների գործողություններով ու սխրանքներով»: Ինչ վերաբերում է Նախիջևանի հատվածում ադրբեջանական զորքերի կուտակմանը, Սեյրան Օհանյանը հայտնեց, որ հետևում են փոփոխություններին ու իրավիճակին: Անդրադառնալով Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագծին՝ ավելի կոնկրետ, թե Երևանի այդ քայլերը Ադրբեջանի նոր ագրեսիայի պատճառ չե՞ն դառնա, Սեյրան Օհանյանը նկատեց. «Հայաստանի Հանրապետությունը կատարում է դիվանագիտական աշխատանք, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աստիճանաբար ճանաչմանը ու այդ դիվանագիտական աշխատանքը նուրբ ու հետևողական է: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում»,- հավելելով, որ «մենք ճիշտ ճանապարհին ենք»:

Նմանատիպ նյութեր