211652_close_icon
views-count3872 դիտում article-date 14:26 10-05-2016

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Թուրքիային՝ Սիրիայի հարցով բանակցությունները խզելու փորձ կատարելու մեջ

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գեննադի Գատիլովը հայտարարել է, որ Ժնևում ընթացող Սիրիայի հարցով բանակցություններով Սիրիայի ընդդիմության դիրքորոշման վրա (Սիրիայի հարցով բանակցություններում ընդդիմության գերագույն հանձնաժողովի ղեկավարը դադարեցրել է իր մասնակցությունը բանակցություններում) ազդել են թուրքական իշխանությունները, հաղորդում է Interfax.ru-ն: «Որոշ հիմնավոր տվյալներով, որոնք ունենք մենք, ակնհայտ է, որ նման դիրքորոշման ձևավորման վրա կա Թուրքիայի ազդեցությունը: Շատ ափսոս, որ արտաքին խաղացողները, այդ թվում՝ տարածաշրջանային, շարունակում են խաղալ այդ ապակառուցողական դերը այս գործընթացում»,-նշել է նա: Գատիլովի խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարարությունը չափազանց դժգոհ է, որ ընդդիմությունը հրաժարվեց հետագա բանակցություններից:

Նմանատիպ նյութեր