211652_close_icon
views-count2858 դիտում article-date 12:07 05-11-2016

Պետդեպը պատրաստ չէ վերականգնել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները

ԱՄՆ-ն պատրաստ չէ Ռուսատսանի հետ Սիրիայի հակամարտության հարցով բանակցությունները վերականգնելուն։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հաղորդում է gazeta.ru-ն։ «Մենք շնորհակալ ենք գաղափարի համար, սակայն բազմաթիվ անգամ ենք փորձել աշխատել Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ»,-պարզաբանել է ամերիկացի դիվանագետը։ Քիրբիի խոսքով՝ այդ փորձերը ոչ մի արդյունքի չեն հանգեցրել, քանի որ Մոսկվան չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։

Նմանատիպ նյութեր