211652_close_icon
views-count4787 դիտում article-date 16:23 10-05-2016

Իրանի ՀՕՊ ուժերն արդեն ստացել են ռուսական C-300 ԶՀՀ-ները

Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի սպառազինությունների շարքն արդեն համալրվել է ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերով, հաղորդում է Tasnim-ը: Իրանական լրատվամիջոցները ապրիլի սկզբին հայտնել էին, որ զինտեխնիկան ցուցադրվել է հանրությանը ապրիլի 17-ին Իրանի ազգային օրվան նվիրված ռազմական մեծ շքերթի ժամանակ: «Արդեն հանձնել ենք C-300-ները հակաօդային պաշտպանության ուժերին»,-մեջբերում է գործակալութունը իրանցի նախարարի խոսքը և ընդգծում, որ այս պահին վերջին փուլում է գտնվում իրանցի մասնագետների Bavar-373 համակարգի նախագծի մշակումը, որի նախատիպը կլինի C-300-ը:

Նմանատիպ նյութեր